Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բուժիչ սննդակարգ հնդկաձավարով և կեֆիրով. 168.am

Բուժիչ սննդակարգ հնդկաձավարով և կեֆիրով. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս սննդակարգի օգնությամբ կարող եք վերականգնել միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Այն կօգնի սթրեսի, անքնության և հոգնածության դեպքում։ Հնդկաձավարն էներգիա է հաղորդում, բացի այդ՝ մյուս հատիկավորների համեմատությամբ` ավելի շատ սպիտակուցներ է պարունակում։

Կեֆիրն օգտակար է շատ խնդիրների դեպքում։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, խթանում լյարդի աշխատանքը, թեթևացնում ալերգիայի նշանները։ Այս սննդակարգը նախատեսված է 1 շաբաթվա համար։ Ցանկության դեպքում կարելի է այն կրկնել, բայց ոչ պակաս, քան մեկ ամիս անց։

Հարկավոր է հնդկաձավարի վրա ջուր լցնել, փակել բերանը և փաթաթել շորով։ Հնդկաձավարը կվերածվի պատրաստի ճաշատեսակի, որը հարուստ է վիտամիններով և օգտակար նյութերով։ Այդ ընթացքում հարկավոր է հնդկաձավարն առանց յուղի օգտագործել, ինչպես նաև 1 լիտր կեֆիր խմել. այնպես, որ լինի 1 տոկոս յուղայնության։

Արդյունքում, օրգանիզմից դուրս կբերեք բոլոր վնասակար նյութերը։ Հարկավոր է հնդկաձավարն ուտել ամեն անգամ, երբ սովի զգացում է առաջանում, որպեսզի մաքրման գործընթացը չդադարի։ Կեֆիրը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ կամ հետո։ Ցանկալի չէ հնդկաձավար ուտել քնելուց 4-6 ժամ առաջ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ